շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու համար

ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու համար

Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան Յունիսի ուղղությամբ հասցնելով ավիահարվածներ։ Այս մասին հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը:

ՀԱՄԱՍ-ը հրադադարի համաձայնագրի երաշխավոր երկրներին և ԱՄՆ վարչակազմին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Իսրայելի քաղաքականությունը, որը միտված է հրադադարի համաձայնագրի խափանմանը։  

Իր հերթին Իսրայելի բանակը ՀԱՄԱՍ-ին է մեղադրել հրադադարի խախտման մեջ։

Ըստ Իսրայելի բանակի տարածած հաղորդագրության՝ Ռաֆահի արևելքում հայտնաբերվել են ստորգետնյա ահաբեկչական ենթակառուցվածքից դուրս եկող ութ զինյալներ, ինչից հետո գիշերվա ընթացքում և մինչ այժմ իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի և Պաղեստինյան Իսլամական ջիհադի չորս հրամանատարների և այլ զինյալների ուղղությամբ։  

Բացի դրանից, ըստ իսրայելական կողմի, հարվածներ են հասցվել նաև զենքի պահեստի, զենքի արտադրության օբյեկտի և ՀԱՄԱՍ-ի երկու արձակման կայանների՝ Գազայի հատվածի կենտրոնական մասում։

  • Կիսվել: