կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
ՀԱՄԱՍ-ի պատասխանից հետո Իսրայելը որոշել է Դոհայից հետ կանչել բանակցային խումբը

ՀԱՄԱՍ-ի պատասխանից հետո Իսրայելը որոշել է Դոհայից հետ կանչել բանակցային խումբը

Իսրայելը որոշել է խորհրդակցությունների համար Դոհայից հետ կանչել բանակցային խմբին՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից Գազայի հատվածի հետ հակամարտության կարգավորման և պատանդների ազատ արձակման վերաբերյալ միջնորդների առաջարկած համաձայնագրի կապակցությամբ պատասխան ստանալուց հետո: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։
 
«Այսօր առավոտյան ՀԱՄԱՍ-ից ստացված պատասխանի կապակցությամբ որոշում է կայացվել բանակցային խումբը հետ կանչել Իսրայել՝ լրացուցիչ խորհրդակցություններ անցկացնելու համար: Մենք բարձր ենք գնահատում բանակցություններում հաջողության հասնելու համար միջնորդների՝ Կատարի և Եգիպտոսի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի ջանքերը», - ասված է գրասենյակի հաղորդագրության մեջ:
 
Հիշեցնենք, որ Դոհայում հուլիսի 6-ին վերսկսվել են Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անուղղակի բանակցությունները: ԶԼՄ-ների տվյալներով՝ առաջին փուլերում արդյունք չի գրանցվել։
 

  • Կիսվել: