շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հաագայում էրիթրեացիների երկու թշնամի խմբերի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

Հաագայում էրիթրեացիների երկու թշնամի խմբերի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

Նիդեռլանդների Հաագա քաղաքում էրիթրեացիների երկու թշնամի խմբերն անկարգություններ են սարքել. այրվել են մի քանի ոստիկանական մեքենաներ և ավտոբուս, տեղեկացնում է NL Times-ը։

Մասնավորապես նշվում է, որ Նիդեռլանդների Հաագայում մի խումբ Էրիթրեացի միգրանտներ հանրաքավաք են կազմակերպել՝ ի պաշտպանություն Էրիթրեայի ներկայիս կառավարության, սակայն հանրահավաքի վայր են եկել նրանց նախկին համաքաղաքացիները, որոնք համաձայն չեն իրենց հայրենիքի ներկայիս կառավարության հետ:

Ծեծկռտուքը վերածվել է փողոցային անկարգությունների, իսկ ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել։

 

  • Կիսվել: