Գիորգի Գախարիայի դեմ քրեական գործ է հարուցվել
Վրաստանի դատախազությունը քրեական հետաքննություն է սկսել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի դեմ, գրում է jnews.ge-ն:
Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեն։
Նրա խոսքով՝ գործը վերաբերում է 2019 թվականի հունիսի 20-21-ի իրադարձություններին և Չորչանայում տեղի ունեցած դրվագներին։
Մասնավորապես, խոսքը վերաբերում է խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ երկուսից ավելի անձանց դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելուն, ինչպես նաև պետական քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կողմից լիազորությունների չարաշահմանը։



