շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Ղրղզստանում պետական հեղաշրջման փորձ է կանխվել

Ղրղզստանում պետական հեղաշրջման փորձ է կանխվել

Ղրղզստանի հատուկ նշանակության ջոկատների զգոնության շնորհիվ երկրում կանխվել է պետական ​​հեղաշրջման փորձը, հայտնում են հանրապետության Ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի մամուլի ծառայությունից։

«Քաղաքացիների անվտանգության ապահովման և սահմանադրական համակարգի հիմքերը պաշտպանելուն ուղղված միջոցառումների շրջանակում կասեցվել է ապակառուցողական խմբի անօրինական գործունեությունը, որն իրականացրել է իշխանության բռնազավթման նպատակով՝ երկրում կազմակերպելով զանգվածային անկարգություններ, որոնք հանգեցրել են քաղաքացիների մահվան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանցավոր խմբում ներառված են եղել հանցագործության գաղափարախոսության կողմնակիցներ, ինչպես նաև կրոնական մոլեռանդներ։

Ղրղզստանի 4 քաղաքացիներ ձերբակալվել և տեղափոխվել են ժամանակավոր պահման վայր՝ երկրի հատուկ նշանակության ուժերի քննչական և օպերատիվ միջոցառումների ընթացքում։

  • Կիսվել: