ուրբաթ, փետրվար 23
23 / 2 / 2024
Ղրղզստանի նախագահը պաշտոնյաներին արգելել է ծննդյան օրվա առթիվ նվերներ տալ իրեն

Ղրղզստանի նախագահը պաշտոնյաներին արգելել է ծննդյան օրվա առթիվ նվերներ տալ իրեն

 Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն արգելել է պաշտոնյաներին ծննդյան օրվա կապակցությամբ նվերներ մատուցել իրեն։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ–ը, այդ մասին ասել է նախարարական կաբինետի փոխնախագահ Էդիլ Բայսալովը։
 
Նա հիշեցրել է, որ դեկտեմբերի 6-ին Ղրղզստանի նախագահի հոբելյանն է, նա դառնում է 55 տարեկան։
 
Բայսալովը Ժապարովին անվանել է բացառիկ համեստ մարդ` նշելով, որ նա կարողացել է երկրում տիրող իրավիճակն ամբողջությամբ փոխել բոլոր առումներով` բարեփոխումներ իրականացնելով պատմական մասշտաբներով, և նախատեսում է շարունակել դրանք։

  • Կիսվել: