չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Ղազախստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճ

Ղազախստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճ

Ղազախստանի Հանրապետությունում վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածությունն աճել է 1,4 անգամ։ Դեպքերի մոտ 75%-ը գրանցվել է Ալմաթիում, Նուր-Սուլթանում և Շիմքենդում, այս մասին շաբաթ օրը հայտնել է հանրապետության առողջապահության նախարարության սանիտարահամաճարակային հսկողության կոմիտեի նախագահը:

Առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ համաճարակաբանական իրավիճակի վատթարացումը կապված է կորոնավիրուսի օմիկրոնի շտամի շրջանառության, ինչպես նաև Ամանորի տոներին հանրապետության ամբողջ տարածքում բնակչության ինտենսիվ ներքին միգրացիայի հետ։

 

  • Կիսվել: