կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ղազախստանից վերադարձել են ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի բոլոր զինծառայողները

Ղազախստանից վերադարձել են ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի բոլոր զինծառայողները

Բոլոր խաղաղապահները, ռազմական տեխնիկան եւ սպառազինությունը ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի զորակազմից, որը կատարել է Ղազախստանի Հանրապետությունում սոցիալ-նշանակալի օբյեկտների պահպանության խնդիրները, վերադարձել են տուն: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի վերջին չորս ինքնաթիռները վայրէջք են կատարել Մերձմոսկովյան Չկալովսկի օդանավակայանում: Ժամանել է նաեւ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը՝ գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովի գլխավորությամբ։

Ավելի վաղ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով տուն են վերադարձել Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության խաղաղապահ զորախմբերը: Խաղաղապահները Ղրղզստանի Հանրապետությունից վերադարձել են տուն՝ երթ կատարելով հաստիքային տեխնիկայով եւ սպառազինությամբ շարասյան կազմում:

Ընդհանուր առմամբ 2022 թվականի հունվարի 6-19-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռները խաղաղապահ զորակազմ տեղափոխելու եւ տուն վերադառնալու համար իրականացրել են 212 չվերթ:

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ավելի քան 20 չվերթներով ավելի քան 2,2 հազար ռուս եւ օտարերկրյա քաղաքացիներ են Ռուսաստանի Դաշնություն տեղափոխվել Ղազախստանի Հանրապետությունից:

Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին՝ պայմանավորված հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմամբ։

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել։

Հիշեցնենք նաև, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են ուղարկվել Ռուսաստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Բելառուսի զինվորականները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրապարակ են բերվել զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ, ինչպես նաև զինված ուժերով բեռնատարներ, ընդհանուր առմամբ՝ մոտ 50 միավոր տեխնիկա։ Կարգուկանոնի հաստատման ժամանակ վիրավորվել է 317 ոստիկան, Ազգային գվարդիայի զինվորականներ, զոհվել է 12 մարդ, հայտնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությանը:

Նշենք նաև, որ հայ խաղաղապահներն արդեն վերադարձել են Հայաստան:

  • Կիսվել: