չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Ղազախստանի նախագահն արգելել է ուղղափառներին Սուրբ Ծնունդին այցելել եկեղեցիներ

Ղազախստանի նախագահն արգելել է ուղղափառներին Սուրբ Ծնունդին այցելել եկեղեցիներ

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը ուղղափառ քրիստոնյաներին արգելել է Սուրբ Ծնունդին այցելել եկեղեցիներ՝ պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակով։

«Ցավոք, երկրում բարդ իրադրության եւ արտակարգ դրության պատճառով հավատացյալները չեն կարողանա տոնել այն բոլոր ավանդույթների համաձայն»,-հայտարարել է  Տոկաեւը:

Հիշեցնենք՝ Ղազախստանում արդեն շուրջ 5 օր իշանության և ցուցարարների միջև զինված  բախումներ են ընթանում։ Երկրում արտակարգ դրություն և պարետային ժամ է սահմանվել։ Ղազախստանի իշխանության խնդրանքով ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր են տեղակայվել։

  • Կիսվել: