երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ղազախ բանկիրը հայտարարել է, որ ինքն է ցույցերի ղեկավարը

Ղազախ բանկիրը հայտարարել է, որ ինքն է ցույցերի ղեկավարը

«Բանկ Տուրան Ալեմ» (ԲՏԱ Բանկ) բաժնետիրական ընկերության նախկին ղեկավար Մուխտար Աբլյազովը, որը թաքնվում Է արտերկրում, իրեն հայտարարել Է Ղազախստանում ընդդիմության եւ բողոքների շարժման առաջնորդ: Այդ մասին փախստակ բանկիրը հայտնել Է հունվարի 7-ին Reuters գործակալությանը տված հարցազույցում:

Աբլյազովը նշել Է, որ «Ալմաթիում բողոքավորները ամեն օր իրեն հարցնում են, թե ինչպես գործեն»: Նա նաեւ հայտարարել Է, որ կվերադառնա Ղազախստան, որպեսզի գլխավորի «ժամանականավոր կառավարությունը», եթե բողոքը «հասնի ճիշտ ընդգրկման»: Բանկիրը, որը հարցազրույց Է տվել Փաիզում, նաեւ հավելել Է, որ դրամական միջոցներ չի ստացել Արեւմուտքի երկրներից բողոքների համակարգման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
 
Աբլյազովը Ղազախստանում մեղադրվել է ԲՏԱ բանկից 6 միլիարդ դոլար գողանալու մեջ։ 2020 թվականին Աբլյազովը քաղաքական փախստականի կարգավիճակ է ստացել Ֆրանսիայում։

  • Կիսվել: