կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գերմանիայում Lufthansa-ի գործադուլի պատճառով չեղարկվում են հարյուրավոր չվերթեր

Գերմանիայում Lufthansa-ի գործադուլի պատճառով չեղարկվում են հարյուրավոր չվերթեր

Գերմանական Lufthansa ավիաընկերության աշխատողների հերթական նախազգուշական գործադուլը, որը սկսվել է փետրվարի 20-ին, կհանգեցնի հարյուրավոր չվերթերի չեղարկման և կարող է ազդել մինչև 100 հազար ուղևորի վրա: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։

Արդեն փետրվարի 19-ին ավիափոխադրողն ստիպված է եղել Մայնի Ֆրանկֆուրտում գտնվող իր հիմնական հանգույցում չեղարկել ավելի քան 50 չվերթ: Իրականացվել են միայն մի քանի միջմայրցամաքային թռիչքներ։

Գործադուլի պատճառով ավիաընկերությունը փետրվարի 20-ին կկարողանա իրականացնել իր պլանավորած մոտավորապես 1000 չվերթի 10-20 տոկոսը:  Հանրային սպասարկման ոլորտի աշխատողների միացյալ արհմիությունը` Ver.di-ն,  Մայնի Ֆրանկֆուրտի, Մյունխենի, Համբուրգի, Բեռլինի, Դյուսելդորֆի, Քյոլն-Բոննի և Շտուտգարտի օդանավակայանների ցամաքային անձնակազմին կոչ է արել միանալ բողոքի ակցիային։

Պաշտոնապես գործադուլը կտևի մինչև չորեքշաբթի օրը՝ փետրվարի 21-ը։

  • Կիսվել: