կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Գերմանիայի նախագահը որոշել է ցրել խորհրդարանը անցկացնել արտահերթ ընտրություններ

Գերմանիայի նախագահը որոշել է ցրել խորհրդարանը անցկացնել արտահերթ ընտրություններ

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը որոշում է ընդունել ցրել խորհրդարանը և փետրվարի 23-ին արտահերթ ընտրություններ անցկացնել։ Այս մասին նա հայտնել է այսօր ճեպազրույցի ժամանակ՝ նշելով, որ մինչ որոշումը կայացնելը խորհրդակցել է Բունդեսթագում ներկայացված բոլոր խմբակցությունների հետ։

Ըստ Շտայնմայերի՝ Գերմանիայի բարօրության համար անհրաժեշտ է և ճիշտ նոր ընտրություններ անցկացնելը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Բունդեսթագի արտահերթ նիստում պատգամավորների մեծամասնությունը՝ 717-ից 394-ը, կողմ էր քվեարկել կանցլեր Օլաֆ Շոլցի ղեկավարած կառավարությանը վստահությունից զրկելուն։

Արտահերթ ընտրությունների արդյունքով Գերմանիայում նոր կառավարություն կձևավորվի, և նոր կանցլեր կընտրվի։

 

  • Կիսվել: