ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Գերմանիայի կանցլերը Պուտինին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

Գերմանիայի կանցլերը Պուտինին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշթրայթը հայտնել է, որ զրույցը տեւել է մեկ ժամ, տեղեկացնում է DW-ը:

Նշվում է, որ զրույցի ընթացքում կողմերը հայտնել են իրենց տեսակետները։ Օլաֆ Շոլցը Ռուսաստանի ղեկավարությանը կոչ է արել անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները եւ Պուտինից պահանջել է ապահովել մարդասիրական օգնության հասանելիությունը մարտերի շրջաններում։

Վլադիմիր Պուտինն էլ Շոլցին տեղեկացրել է ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլն անցկացնելու ծրագրերի մասին։

 

  • Կիսվել: