շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Գերմանիան օգնություն չի տրամադրի Աֆղանստանին, եթե թալիբները զավթեն ողջ երկիրը. Հայկո Մաասը

Գերմանիան օգնություն չի տրամադրի Աֆղանստանին, եթե թալիբները զավթեն ողջ երկիրը. Հայկո Մաասը

Գերմանիան օգնություն  չի տրամադրի Աֆղանստանին, եթե «Թալիբանը» վերահսկողություն սահմանի երկրի ամբողջ տարածքի նկատմամբ:

Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը:

«Մենք ամեն տարի 430 մլն եվրո ենք նվիրաբերում Աֆղանստանին: Եթե թալիբները վերահսկողության տակ վերցնեն ամբողջ երկիրը, մտցնեն շարիաթի օրենքները, ապա մենք ոչ մի սենթ ավել չենք հատկացնի։ Երկիրը չի կարող գոյատևել առանց միջազգային օգնության»,- ասել է Մաասը։

Նախարարի խոսքով՝ թալիբները տեղյակ են այդ մասին:

  • Կիսվել: