երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գերմանիան հարյուր միլիոն եվրոյով կավելացնի օգնությունն Ուկրաինային

Գերմանիան հարյուր միլիոն եվրոյով կավելացնի օգնությունն Ուկրաինային

Գերմանիան որոշել է 100 միլիոն եվրոյով ավելացնել Ուկրաինային հատկացվող մարդասիրական օգնության ծավալը՝ ընդհանուր գումարը հասցնելով 1 միլիարդ եվրոյի, հայտնում է Գերմանիայի ԱԳՆ-ն։

Ներկայում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բարբոքը այցով գտնվում է Ուկրաինայում, որի ընթացքում նա երեկ այցելել է Օդեսա, իսկ այսօր՝ Նիկոլաև։

«Մեր օգնությունն Ուկրաինային, առաջին հերթին, բաղկացած է տեղում մարդկանց աջակցությունից: Մեր միջազգային օգնության հիմքը քաղաքացիական օբյեկտների վերակառուցումն է: Մենք մեր մարդասիրական օգնությունը 100 միլիոն եվրոյով ավելացնում ենք մինչև 1 միլիարդ եվրո»,-ասել է նա։

  • Կիսվել: