կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գազայում զոհերի թիվը հասել է 26,083-ի

Գազայում զոհերի թիվը հասել է 26,083-ի

Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման նոր փուլի սկզբից ի վեր զոհերի թիվը հասել է 26,083-ի: Այդ մասին անկլավի առողջապահության նախարարությունը հայտնել է իր թելեգրամյան ալիքում:

Ըստ հաղորդագրության՝ տուժել է ևս 64,487 մարդ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Իսրայելին Գազայում պաղեստինցի խաղաղ բնակիչների սպանության համար:

«Իսրայելի ռազմական գործողությունները զանգվածային ավերածություններ են առաջացրել և խաղաղ բնակիչների սպանել այնպիսի մասշտաբներով, որոնք աննախադեպ են գլխավոր քարտուղարի պաշտոնում ծառայելուս ընթացքում», - ասել է Գուտերեշը:

  • Կիսվել: