երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Գազայում հարձակումները պետք է դադարեցվեն, այն կբերի տարածաշրջանում լարվածության սրման․ Բաղերի

Գազայում հարձակումները պետք է դադարեցվեն, այն կբերի տարածաշրջանում լարվածության սրման․ Բաղերի

Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի շրջանակում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է՝ Գազայի սիոնիստների հանցագործություններն ու հարձակումները հնարավորինս արագ պետք է դադարեցնել և հայտարարել, որ այդ հարցի անտեսումը կբերի տարածաշրջանում լարվածության սրման, հաղորդում է IRNA-ն։ 

Հանդիպման ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան դիվանագետները քննարկել են Թեհրանի և Մոսկվայի երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: 

Անդրադառնալով Իրան-Ռուսաստան երկկողմ համագործակցության վերջին զարգացումներին՝ Բաղերին ողջունել է երկկողմ հարաբերությունների առաջընթացը: Նա նաև հույս է հայտնել, որ երկկողմ համագործակցության կարևորագույն փաստաթղթերի, մասնավորապես՝ համապարփակ ռազմավարական գործընկերության և երկու կողմերի միջև համագործակցության համաձայնագրերի լրամշակման իրավական գործընթացը կավարտվի հնարավորինս շուտ:

  • Կիսվել: