կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Գազայի հատվածում իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհված լրագրողների թիվը հասել է 31-ի

Գազայի հատվածում իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհված լրագրողների թիվը հասել է 31-ի

Իսրայելական բանակի հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհված լրագրողների թիվը հասել է 31-ի, տեղեկաղցնում է Պաղեստինի լրագրողների սինդիկատը՝ PJS-ը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Համաս» խմբավորման գրոհայինները հոկտեմբերի 7-ին հարձակվել են Իսրայելի վրա։ Նրանք արձակել էին մոտ 3000 հրթիռ և մտել Իսրայելի սահմանամերձ շրջաններ՝ մարտերի մեջ մտնելով իսրայելցի զինվորականների հետ։

Ի պատասխան՝ Իսրայելը զանգվածաբար հրթիռակոծում է Գազայի հատվածի տարածքը։ Հոկտեմբերի 8-ին իսրայելական իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին, որ երկիրը գտնվում է պատերազմական վիճակում, իսկ հոկտեմբերի 28-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ մտել են Գազա՝ «Համաս» խմբավորումը ոչնչացնելու նպատակով:

  • Կիսվել: