ուրբաթ, փետրվար 7
7 / 2 / 2025
«Գազան ավիրելուց հետո Իսրայելը հիմա էլ Լիբանանի վրա է աչք դրել»․ Էրդողան

«Գազան ավիրելուց հետո Իսրայելը հիմա էլ Լիբանանի վրա է աչք դրել»․ Էրդողան

Թուրքիայի նախագահ և իշխող «Արդարություն և զագացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Էրդողանն անդրադարձել է Իսրայելի կողմից Պաղեստինի Գազայի հատվածում իրականացվող գործողություններին:

 «Հասկացվում է, որ Գազան վառած-ավիրած Իսրայելի աչքը հիմա էլ Լիբանանի վրա է: Մենք տեսնում ենք, որ արևմտյան ուժերը կուլիսներում թփթփացնում են Իսրայելի մեջքին»,-ասել է նա:

Ապա հավելել նաև, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Արևմուտքի համաձայնությամբ պլանավորում է պատերազմն ընդլայնել տարածաշրջանում, ինչն էլ մեծ աղետի պատճառ է դառնալու:

«Թուրքիան եղբայրական Լիբանանի ժողովրդի և պետության կողքին է»-ասել է Էրդողանը:

  • Կիսվել: