երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Գաել Բալյանը՝ «Միսս Լիբանան 2024»-ի 2-րդ «Վիցե միսս»

Գաել Բալյանը՝ «Միսս Լիբանան 2024»-ի 2-րդ «Վիցե միսս»

Նախօրեին Բեյրութում կայացել է «Միսս Լիբանան 2024» գեղեցկության մրցույթը, որի շրջանակում 2-րդ «Վիցե միսս» է ճանաչվել 25-ամյա Գաել Բալյանը, տեղեկացնում է arabnews.com-ը:

Ինչպես հաղորդվում է՝ Բալյանը մասնագիտությամբ շուկայագետ է:

Նշվում է, որ հավատարիմ մնալով իր ավանդույթին, «Միսս Լիբանա» մրցույթն այս տարի ևս բեմում անդրադարձել է մի շարք արդիական սոցիալական խնդիրների: Մրցույթի մասնակիցները պատասխանել են կանանց տեղի և դիրքի հզորացման, Փարիզի Օլիմպիական խաղերի և սպորտի կարևորության, պատերազմի սպառնալիքների և մարդասիրական գործողությունների, ինչպես նաև այսօրվա երիտասարդության առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ հարցերին:

Թագը տրվել է 26-ամյա Նադա Կուսային:

  • Կիսվել: