երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
G7-ի առաջնորդները կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Սուդանում

G7-ի առաջնորդները կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Սուդանում

«Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները դատապարտել են ռազմական գործողությունները Սուդանում և կոչ են արել հակամարտող կողմերին անհապաղ և առանց նախապայմանների դադարեցնել դրանք, ասվում է գագաթնաժողովին հաջորդած կոմյունիկեում։

«Մենք խստորեն դատապարտում ենք մարտերը Սուդանում: Դրանք սպառնում են խաղաղ բնակչության անվտանգությանը, խաթարում են Սուդանում ժողովրդավարական անցման ջանքերը և կարող են ազդել տարածաշրջանում կայունության վրա»,- ասվում է փաստաթղթում։

2023 թվականին G7-ի նախագահությունն անցել է Ճապոնիային։ G-7 գագաթնաժողովը մեկնարկել է մայիսի 19-ին Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում և կտևի մինչև մայիսի 21-ը ներառյալ։

 

  • Կիսվել: