շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ֆրանսիայում կրկին բողոքի ակցիա է. քաղաքացիները դեմ են սանիտարական անցաթղթին

Ֆրանսիայում կրկին բողոքի ակցիա է. քաղաքացիները դեմ են սանիտարական անցաթղթին

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում քաղաքացիները կրկին բողոքում են սանիտարական անցաթուղթ ունենալու իշխանությունների որոշման դեմ: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 14-ին նախատեսված հերթական բողոքի ակցիային ամենաքիչը 1600 ոստիկան կհետևի կարգ ու կանոնին:

Ըստ կանխատեսումների՝ այս անգամ Փարիզում բողոքի ակցիային կմասնակցի մինչև 20 հազար մարդ: Մայրաքաղաքում պլանավորված է 3 խոշոր ակցիա: Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայում նախատեսված է 200 ակցիա, որին կարող է մասնակցել մինչև 250 հազար մարդ:   

Սանիտարական անցաթղթի, ինչպես նաև պարտադիր պատվաստումների դեմ առաջին բողոքի ակցիան անցկացվել է հուլիսի 17-ին, որին մասնակցել է 114 հազար մարդ ամբողջ Ֆրանսիայում: Ամեն շաբաթ անցկացվող ակցիային մասնակիցների թիվն ավելանում է: Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության տվյալներով օգոստոսի 7-ին ցույցին մասնակցել է 237 հազար մարդ:

Օգոստոսի 9-ից  Ֆրանսիայում պարտադիր է դարձել սանիտարական անցաթուղթը: Դա ունենալու պարագայում միայն քաղաքացին կարող է ճանապարհորդել օդանավերով, գնացքներով, ինչպես նաև այցելել ռեստորան, խոշոր առևտրի կենտրոն, կինոթատրոն, համերգասրահ և այլ հանրային վայրեր:

  • Կիսվել: