Ֆրանսիայում Google-ը տուգանվել է 500 միլիոն եվրոյով
Ֆրանսիայում հակամենաշնորհային կարգավորիչը Google կորպորացիային տուգանել է 500 միլիոն եվրոյով, հուլիսի 13-ին հայտնել է կարգավորիչի մամուլի ծառայությունը:
«Կարգավորիչը տուգանել է ընկերությանը՝ 2020 թվականի ապրիլին տրված մի քանի դատական կարգադրությունները չկատարելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ:
Agence France-Presse-ը գրում է, որ տուգանքը նշանակվել է այն բանի համար, որ «կորպորացիան պատշաճ կերպով չի բանակցել մամուլի հրատարակիչների հետ կապված իրավունքների կիրառման, խմբագիրների վարձատրության վերաբերյալ դրանց բովանդակության օգտագործման վերաբերյալ»: