Ֆրանսիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով մի քանի մարդ է ձերբակալվել
Ֆրանսիայի իրավապահ մարմինները վերջին օրերին մի քանի մարդու են ձերբակալել՝ Օլիմպիական խաղերի ժամանակ ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով։ Այս մասին BFMTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը։
«Ահաբեկչական սպառնալիքը մնում է չափազանց լուրջ։ Վերջին մի քանի օրվա ընթացքում մենք դա չենք հրապարակել, քանի որ նախընտրական քարոզարշավի մեջ ենք, բայց մենք ձերբակալել ենք մարդկանց, ովքեր կարող էին ահաբեկչություններ ծրագրել և իրականացնել», - ասել է Դարմանենը:
Ներքին գործերի նախարարության ղեկավարը չի նշել կասկածյալների ստույգ թիվը՝ ասելով միայն, որ երկու տարբեր վայրերում մի քանի ձերբակալություններ են եղել։ Դրանցով զբաղվում է ֆրանսիական դատական համակարգը, հավելել է նա:
Փարիզի Օլիմպիական խաղերը կկայանան հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Բացման արարողությունը պետք է տեղի ունենա Սեն գետում։ Պոտենցիալ սպառնալիքների բարձր ռիսկի ֆոնին բացման արարողության ժամանակ, որը տեղի կունենա Սեն գետի երկայնքով և Պլաս դյու Տրոկադերո հրապարակում, որոշվեց հանդիսատեսների թիվը 600 հազարից կրճատել 326 հազարի, իսկ Խաղերի մեկնարկից առաջ հատուկ QR կոդերը կներդրվեն օլիմպիական խաղերի վայրերում և Փարիզի ամբարտակների մոտ տեղաշարժվելու համար: