ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ֆրանսիայի նախագահը հանդիպել է Իլոն Մասկի հետ. հայտնի են քննարկման թեմաները

Ֆրանսիայի նախագահը հանդիպել է Իլոն Մասկի հետ. հայտնի են քննարկման թեմաները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ երեկ` դեկտեմբերի 2–ին, հանդիպել է ամերիկացի գործարար և միլիարդատեր Իլոն Մասկի հետ, քննարկել են Էլեկտրամոբիլների և մարտկոցների արտադրության, ինչպես նաև համացանցում երեխաների պաշտպանության հարցը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
 
«Մենք պարզ և ազնիվ քննարկում ունեցանք։.. Ֆրանսիայի և Եվրոպայի դեկարբոնացման և վերաինդուստրիալացման մեր հավակնություններին համապատասխան՝ Իլոն Մասկի հետ մտքեր փոխանակեցինք ապագա կանաչ արդյունաբերական նախագծերի շուրջ, ինչպիսիք են Էլեկտրամոբիլների և մարտկոցների արտադրությունը», - գրել է Մակրոնը Twitter-ի իր էջում:
Նրա խոսքով՝ կշարունակվի նաև Twitter ընկերության հետ համագործակցությունը՝ ինտերնետում երեխաների պաշտպանությունը բարելավելու համար:
Նշենք, որ Ֆրանսիայի նախագահը պաշտոնական այցով ԱՄՆ–ում է գտնվել նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը։ Դեկտեմբերի 1–ին նա Սպիտակ տանը բանակցություններ է վարել ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի հետ։

  • Կիսվել: