Ֆրանսիայի միջուկային սուզանավերի բազայի վերևում անհայտ ԱԹՍ-ներ են երևացել
Ֆրանսիայի արևմուտքում տեղակայված Իլ Լոնգ ռազմածովային բազայի վերևում, որտեղ տեղակայված են բալիստիկ հրթիռներով սուզանավերը, անհայտ անօդաչու թռչող սարքերի խումբ է նկատվել, տեղեկացնում է Ֆրանսպրեսը։
Նշվում է, որ հինգշաբթի երեկոյան մի քանի անօդաչու թռչող սարքեր են թռչել Իլ Լոնգ թերակղզու բազայի վերևում, որը Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի մաս է կազմում։
Ինչպես հաղորդվում է՝ ընդհանուր առմամբ հինգ անօդաչու թռչող սարք է նկատվել։ Բազայի պարագիծը պահպանող ծովային հետևակայինները փորձել են խփել դրանք։
Հավելենք, որ դեկտեմբերի 4-ին չորս անհայտ թռչող օբյեկտներ, ենթադրաբար՝ անօդաչու թռչող սարքեր, հետևել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ինքնաթիռին, երբ այն մոտենում էր Դուբլինին։ Այնուհետև նրանք թռչիք են կատարել Իռլանդական ծովում գաղտնի տեղակայված իռլանդական ռազմանավի շուրջ։


