ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ռուսաստանը խզել է ռազմական ոլորտի համաձայնագրերը Կանադայի, Ֆրանսիայի և Պորտուգալիայի հետ

Ռուսաստանը խզել է ռազմական ոլորտի համաձայնագրերը Կանադայի, Ֆրանսիայի և Պորտուգալիայի հետ

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կարգադրություն է ստորագրել Կանադայի, Ֆրանսիայի և Պորտուգալիայի հետ կնքված ռազմական ոլորտի համաձայնագրերի դադարեցման մասին։

Կարգադրության մեջ, մասնավորապես, ասված է. «Դադարեցնել Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետությունների Միության կառավարության և Կանադայի կառավարության միջև ռազմական այցելությունների վերաբերյալ 1989 թվականի նոյեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը։

Ռուսաստանի Դաշնության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև պաշտպանական համագործակցության մասին 1994 թվականի փետրվարի 4-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը և Ռուսաստանի Դաշնության կառավարության և Պորտուգալիայի Հանրապետության կառավարության միջև ռազմական համագործակցության մասին 2000 թվականի օգոստոսի 4-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը»։

Փաստաթղթում նաև նշվում է, որ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը պարտավոր է որոշման մասին տեղեկացնել կանադական, ֆրանսիական և պորտուգալական կողմերին։

  • Կիսվել: