երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ֆրանսիայում բանաձև են ընդունել՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումը

Ֆրանսիայում բանաձև են ընդունել՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումը

Ֆրանսիայի ԱԺ միջազգային հարցերի հանձնաժողովը բանաձև է ընդունել, որով դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումը և աջակցում Հայաստանի տարածքային ամբողջականությանը:

Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Յուվեր Ժուլիեն Լաֆերրիերն X-ի իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել` կից նշելով.

«Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումները դատապարտող և Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու պահանջով բանաձևի ընդունում:

Կոչ եմ անում Ֆրանսիային և Եվրոպայի միությանը` պահանջել ազատ արձակել հայ քաղբանտարկյալներին»:

  • Կիսվել: