երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
Ֆրանսիայի ԱԳ նախարարը մեկնել է Կիև

Ֆրանսիայի ԱԳ նախարարը մեկնել է Կիև

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն ծրագրված այցով մեկնել է Կիև, հայտնել է Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանատունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Բարոն նախապես հայտարարել էր, որ շաբաթվա վերջին մեկնելու է Ուկրաինա։ Մինչ այդ նա հայտարարել էր, որ Ուկրաինան դժվար պահ է ապրում և դժվարությամբ է պահում առաջնագիծը։

Սպասվում է, որ Բարոն Ուկրաինայում կհանդիպի երկրի ԱԳ նախարարության նոր ղեկավար Անդրեյ Սիբիգայի հետ։

  • Կիսվել: