չորեքշաբթի, հուլիս 24
24 / 7 / 2024
Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան համատեղ հայտարարությամբ դատապարտել են Իրանի քայլերը ԳՀՀԾ շրջանակում

Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան համատեղ հայտարարությամբ դատապարտել են Իրանի քայլերը ԳՀՀԾ շրջանակում

Այսօր Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան համատեղ հայտարարություն են ընդունել, որով դատապարտել են Իրանի միջուկային ծրագրի հետագա ընդլայնման քայլերը, որի մասին տեղեկացրել է ԱԷՄԳ-ն։

«Իրանը նախաձեռնել է Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) կատարման հետագա քայլեր՝ շահագործման մեջ մտցնելով տասնյակ լրացուցիչ արդիական ցենտրիֆուգներ Նաթանզի ուրանի հարստացման գործարանում, ինչպես նաեւ հայտարարելով, որ եւս հազար ցենտրիֆուգ կդնի Ֆորդոյի, ինչպես նաեւ Նաթանզի իր գործարաններում։ Այս որոշումը Իրանի միջուկային ծրագրի հետագա թեժացում է նշանակում եւ կրում է տարածման զգալի վտանգ»,-ասված է համատեղ հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: