երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ֆրանսիան ավարտել է տարհանումն Աֆղանստանից

Ֆրանսիան ավարտել է տարհանումն Աֆղանստանից

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Փարլին լույս օգոստոսի 28-ի գիշերը հայտարարել է Աֆղանստանից տարհանման առաքելության ավարտի մասին։ Այս մասին նա գրել է Twitter-ում։

Apagan օպերացիան, որը սկսվել էր օգոստոսի 15-ին հանրապետության նախագահի հանձնարարականով, ավարտվել է երեկ երեկոյան։ 2 շաբաթից քիչ ժամանակահատվածում ֆրանսիացի զինվորականները տարհանել են մոտ 3000 մարդու, այդ թվում՝ ավելի քան 2600 աֆղանի, որոնց ընդունել է Ֆրանսիան։

Ինչպես հստակեցրել են ԱԳՆ-ում և Պաշտպանության նախարարությունում, ֆրանսիացի բոլոր դիվանագետներն ու զինվորականները լքել են Քաբուլը։

  • Կիսվել: