հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Ֆլորիդայում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի

Ֆլորիդայում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի

Ֆլորիդա նահանգում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Փլուզումից հետո 21 մարդ շարունակում է անհետ կորած համարվել:
 

Սյորֆսայդում գտնվող բազմահարկ բնակելի համալիրը փլուզվել էր հունիսի 24-ին:  Առաջին օրը հաջողվել էր փլատակների տակից հանել 37 մարդու, սակայն հետագայում ողջ մնացածներ չեն հայտնաբերվել:

Հուլիսի 7-ին իշխանությունները որոշել էին դադարեցնել փրկարարական աշխատանքները և այժմ դեպքի վայրում որոնում են միայն զոհվածների աճյունները:

  • Կիսվել: