ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Թուրքիան չի կարող հավանություն տալ Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին. Չավուշօղլու

Թուրքիան չի կարող հավանություն տալ Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի պատվիրակությունների միջև ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ եռակողմ հանդիպումը կկայանա մարտի 9-ին Բրյուսելում։

Այս մասին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ Անկարայում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու համար համոզիչ քայլեր չի ձեռնարկել ահաբեկչության դեմ պայքարում։

Չավուշօղլուն նշել է նաև, որ վստահ չէ, որ Ստոկհոլմը մինչև մարտի 9-ը կկատարի Անկարայի հանդեպ ունեցած բոլոր պարտավորությունները։

  • Կիսվել: