հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Ֆիդանը ՀԱՄԱՍ-ի պատվիրակության հետ քննարկել է իրավիճակը Գազայի հատվածում

Ֆիդանը ՀԱՄԱՍ-ի պատվիրակության հետ քննարկել է իրավիճակը Գազայի հատվածում

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդների խորհրդի նախագահին և նրա ուղեկցող պատվիրակության հետ:

Քննարկվել են Գազայում հրադադարի շուրջ վերջին զարգացումները, հումանիտար իրավիճակը և ընթացող բանակցությունները:

Ֆիդանը նշել է, որ Թուրքիայի առաջնահերթությունը Գազայում կոտորածի դադարեցումն է և մարդասիրական օգնության շուտափույթ առաքումը: 

Թուրքիայի արտգործնախարարի խոսքով՝ Անկարան կշարունակի վճռականորեն աջակցել Պաղեստինին, որի տարածքի մաս է համարում Գազայի հատվածը, Հորդանան գետի արևմտյան ափը և Արևելյան Երուսաղեմը:

  • Կիսվել: