երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՖԱԹՀ-ը հայտարարել է Մոսկվայում նախատեսված հանդիպմանը ՀԱՄԱՍ-ի հետ ուղիղ երկխոսության մտադրության մասին

ՖԱԹՀ-ը հայտարարել է Մոսկվայում նախատեսված հանդիպմանը ՀԱՄԱՍ-ի հետ ուղիղ երկխոսության մտադրության մասին

«Պաղեստինյան ՖԱԹՀ և ՀԱՄԱՍ շարժումների միջև ուղիղ երկխոսություն է սպասվում Մոսկվայում միջպաղեստինյան հանդիպումների ժամանակ»,- նշել է Ալ-Քուդսի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Այման ալ-Ռաքաբը։
 
Ավելի վաղ պաղեստինյան կազմակերպությունների ներկայացուցիչները հայտնել էին, որ պաղեստինյան բոլոր առաջատար քաղաքական խմբակցությունները փետրվարի 28-ից մարտի 2-ը կմասնակցեն Մոսկվայում ներքին տարաձայնությունները հաղթահարելու բանակցություններին։
 
«Ես ակնկալում եմ, որ ուղիղ երկխոսություն կլինի ՖԱԹՀ-ի և ՀԱՄԱՍ-ի միջև, քանի որ այս հանդիպմանը ներկա կլինեն բոլոր խմբակցությունները: Բոլորը համաձայնել են, հետևաբար երկխոսություն կլինի»,- ասել է ալ-Ռաքաբը: 
 
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան ակնկալում է տեսանելի ապագայում միջպաղեստինյան հանդիպում անցկացնել բոլոր առաջատար խմբակցությունների մասնակցությամբ՝ ներքին պառակտումը հաղթահարելու համար։

  • Կիսվել: