հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Եվրոպան դարձյալ կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոնն է. ԱՀԿ

Եվրոպան դարձյալ կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոնն է. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ Եվրոպան կրկին դարձել է կորոնավիրուսային համավարակի էպիկենտրոնը՝ գրում է The Guardian-ը:

Ըստ գործակալության՝ տարածաշրջանին բաժին է ընկել աշխարհում COVID-19-ից վերջին վարակվածների և մահերի կեսը: Այսօր Եվրոպայում ամենաբարձր ցուցանիշներն են 2020 թվականի ապրիլից ի վեր, երբ վիրուսն իր գագաթնակետին էր:

Վերջին ամիսներին պատվաստումների տեմպեի դանդաղումը և կանխարգելիչ միջոցառումների թուլացումը Եվրոպան հասցրել են համաճարակի «կրիտիկական կետի», դեպքերը կրկին գրեթե ռեկորդային մակարդակում են»՝ նշել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

ԱՀԿ Եվրոպայի տնօրեն Հանս Կլյուգեն ասել է, որ տարածաշրջանի բոլոր 53 երկրները բախվում են «Covid-19-ի վերածնման իրական սպառնալիքին կամ արդեն պայքարում են դրա դեմ», և կոչ է արել կառավարություններին՝ վերականգնել կամ շարունակել սոցիալական և հանրային առողջապահական միջոցառումները:

Մի շարք եվրոպական երկրներ այդ հարցը քննարկում են՝ կանխելու COVID-19-ի տարածումը Սուրբ Ծննդի նախօրեին: Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հայտարարել է երկրում երեքշաբաթյա մասնակի արգելափակում մտցնելու մասին։ Ավստրիայի կանցլեր Ալեքսանդր Շալենբերգը չի բացառել, որ իշխանությունները որոշում կկայացնեն չպատվաստված մարդկանց խիստ մեկուսացման մասին։ Միաժամանակ, Գերմանիան կպահանջի պատվաստման կամ COVID-19-ից վերջերս ապաքինման ապացույցներ փակ տարածք մտնելու համար, չի բացառվում, որ պատվաստված քաղաքացիներն էլ բացասական թեստ ներկայացնեն ռիսկային միջավայրի համար: Դեկտեմբերի 1-ից Իտալիան պատվաստանյութի երրորդ չափաբաժինը կառաջարկի 40 տարեկանից բարձր մարդկանց։

Կտրուկ քայլերի կարող է դիմել նաև Պորտուգալիան՝ աշխարհի ամենապատվաստված երկրներից մեկը: Իշխանությունը նախատեսել է վերականգնել որոշ միջոցառումներ՝ դադարեցնելու COVID-19-ի տարածումը տոնական սեզոնին ընդառաջ:

  • Կիսվել: