երկուշաբթի, հոկտեմբեր 14
14 / 10 / 2024
Եվրոպական շատ երկրներ շարունակում են գաղտնի բիզնես վարել Ռուսաստանի հետ, Բուդապեշտը դա անում է բացահայտ. Սիյարտո

Եվրոպական շատ երկրներ շարունակում են գաղտնի բիզնես վարել Ռուսաստանի հետ, Բուդապեշտը դա անում է բացահայտ. Սիյարտո

Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը պատժամիջոցներից զերծ ոլորտներում համապատասխանում է Բուդապեշտի շահերին։ Այս մասին, ամփոփելով ռուս-հունգարական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները, հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն:

՛՛Հունգարիայի ու Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացումը այն ոլորտներում, որոնք չեն ազդում միջազգային պատժամիջոցների վրա, համապատասխանում է ազգային տնտեսական, ռազմավարական և անվտանգության շահերին՛՛,-նշել է նա:

Սիյարտոն նաև հայտարարել է. ՛՛Այն ժամանակ, երբ եվրոպական շատ երկրներ շարունակում են գաղտնի բիզնես վարել Ռուսաստանի հետ, Բուդապեշտը դա անում է բացահայտ՛՛:

  • Կիսվել: