երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Եվրոպացի քաղաքական գործիչներին խորհուրդ կտայինք ներքին ճգնաժամերի պատճառները փնտրել ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ․ Զախարովա

Եվրոպացի քաղաքական գործիչներին խորհուրդ կտայինք ներքին ճգնաժամերի պատճառները փնտրել ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ․ Զախարովա

Եվրոպացի քաղաքական գործիչները պետք է ներքին ճգնաժամերի պատճառները փնտրեն սեփական սխալների և ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ։

 Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկաբանելով լրագրողների հարցն այն մասին, որ Իտալիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ ռուսական ղեկավարության նպատակը Իտալիան ու Եվրոպան ապակայունացնելն է, այն ցնծությամբ է ընդունել Դրագիի հրաժարականը, իսկ Իտալիայում ՌԴ դեսպանը գրեթե «կանաչ լույս» է վառել իտալական որոշ քաղաքական ուժերի գործողությունների համար, հայտնում է Tert.am-ն։
 
«Մենք ինքներս էլ ապշած ենք ռուսական դիվանագիտության հզորությունից, ինչպես փաստում են իտալական լրատվամիջոցները։ Պարզվում է՝ մեր դեսպանները մի քանի զանգով կարող են կառավարություններ փոխել։ Եթե լուրջ խոսենք, ապա պետք է խոստովանել, որ Իտալիայի ԱԳՆ ղեկավարը շարունակում է փնտրել Իտալիայի ներքաղաքական խնդիրների արտաքին պատճառները։ Այստեղ ոչ մի նոր բան չկա», - ասված է Զախարովայի՝ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում հրապարակված պատասխանում։
 
Նրա խոսքով՝ արևմտյան այլ երկրների ներկայացուցիչներ ևս բազմիցս փորձել են կիրառել տվյալ մարտավարությունը, երբ բնակչության շրջանում աճող դժգոհության ֆոնին սեփական անհաջողությունների համար մեղավորներ չէին գտնում։ 
 
«Եվրոպացի քաղաքական գործիչներին խորհուրդ կտայինք ներքին ճգնաժամերի պատճառները փնտրել սեփական սխալների և ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ, որոնց սոցիալ-տնտեսական հետևանքները Եվրամիության երկրների հասարակ քաղաքացիներն իրենց մաշկին ավելի ու ավելի ուժեղ են զգում», - եզրափակել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

  • Կիսվել: