Լեհաստանն անում է ամեն ինչ, որ աշխարհը մոռանա լեհ գործիչների և Երրորդ Ռեյխի միջև եղած կապերը. Զախարովա
Լեհաստանի ղեկավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի աշխարհը մոռանա լեհ գործիչների և Երրորդ Ռեյխի միջև եղած կապերի մասին։ Այս մասին այսօր իր տելեգրամյան ալիքում գրել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ նա առաջարկել է Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիին վերընթերցել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հոդվածը Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը պահպանելու պատասխանատվության մասին:
«Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Լեհաստանի նախագահ Նավրոցկին, ելույթ ունենալով Աուշվից-Բիրկենաու (Օշվենցիմ) համակենտրոնացման ճամբարի թանգարանում Հոլոքոստի միջազգային հիշատակի օրը տեղի ունեցած հիշատակի արարողության ժամանակ, կրկին կոպտորեն խեղաթյուրել է նախապատերազմյան պատմությունը։ Նա կրկնել է այն կեղծ պնդումը, որ Խորհրդային Միությունն է պատասխանատու Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկման համար, որն, ի վերջո, հանգեցրել է Հոլոքոստի ողբերգությանը»,-գրել է Զախարովան:
Նա նաև հավելել է, որ պաշտոնական Վարշավան անում է ամեն ինչ, որպեսզի աշխարհը մոռանա լեհ գործիչների կապերը Երրորդ Ռեյխի, Պիլսուդսկի-Հիտլեր պայմանագրի և Լեհաստանի մեղսակցության մասին Չեխոսլովակիայի 1938 թվականի բաժանմանը։


