երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Եվրասիայի հետ ԻԻՀ-ի առևտուրը երրորդ երկրների հետ առևտրի ամրապնդման միջոց է. իրանցի պաշտոնյա

Եվրասիայի հետ ԻԻՀ-ի առևտուրը երրորդ երկրների հետ առևտրի ամրապնդման միջոց է. իրանցի պաշտոնյա

Իրանի Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի արտահանման հանձնաժողովի ղեկավարն ընդգծլ է.«Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ առևտուրը մեծացնում է արտահանման ծավալը և ամրապնդում առևտուրն ու փոխանակումները երրորդ կողմերի հետ», գրում է parstoday.com-ը:

Իրանի առևտրաարդյունաբերական պալատի արտահանման հանձնաժողովի ղեկավար Ջամշիդ Նաֆարը շաբաթ օրը ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Եվրասիական տարածաշրջանը կարող է արտակարգ թիրախ հանդիսանալ Իրանի արտահանման զարգացման համար:

Իրանի Առևտրաարդյունաբերական պալատի արտահանման հանձնաժողովի ղեկավարը հավելել է.«Դեպի այս տարածաշրջան սննդամթերքի արդյունաբերության արտահանման մեծ պոտենցիալ կա, և առևտրի զարգացումը կարող է ոչ միայն հավասարակշռություն ապահովել փոխանակումներում, այլև ավելացնել արտահանումը»:

Ջամշիդ Նաֆարը հավելել է, որ հարեւան երկրների, հատկապես Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերությունները պետք է նոր թափ ստանան13 -րդ կառավարությունում:

ԵԱՏՄ-ի անդամ երկրներն են՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Հայաստանը և Ղրղզստանը:

 

  • Կիսվել: