երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եվրամիությունը համաձայնության է հասել Ուկրաինային 50 մլրդ եվրոյի օգնություն հատկացնելու շուրջ. Միշել

Եվրամիությունը համաձայնության է հասել Ուկրաինային 50 մլրդ եվրոյի օգնություն հատկացնելու շուրջ. Միշել

Եվրամիության բոլոր 27 անդամ երկրները, ներառյալ՝ Հունգարիան, ԵՄ գագաթնաժողովում համաձայնության են եկել Ուկրաինային 50 մլրդ եվրոյի չափով լրացուցիչ օգնություն հատկացնելու հարցում:

«Մենք համաձայնության հասանք: Բոլոր 27 առաջնորդները պայմանավորվել են ԵՄ բյուջեի շրջանակում Ուկրաինային 50 մլրդ եվրոյի չափով աջակցության լրացուցիչ փաթեթի հարցում: Կայուն, երկարաժամկետ և կանխատեսելի ֆինանսավորում Ուկրաինայի համար: ԵՄ-ն ստանձնում է առաջնորդություն և պատասխանատվություն Ուկրաինային աջակցելու հարցում. մենք գիտենք, թե ինչն է վտանգված»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

  • Կիսվել: