Եվրամիությունը չպետք է շտապի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման հարցում. Հունգարիայի վարչապետ
Եվրամիությունը չպետք է շտապի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման հարցում: Այս մասին Բուլղարիա կատարած այցի ժամանակ հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ընդգծելով, որ ԵՄ առաջնորդները պետք է ռազմավարական համբերություն ցուցաբերեն:
Օրբանը հիշեցրել է, որ Եվրամիությունում այժմ քննարկումներ են ընթանում Մոսկվայի դեմ պատժամիջոցները ևս կես տարով երկարաձգելու հարցի շուրջ, և որոշումը պետք է ընդունվի հունվարի վերջին:
Նշեք, որ ավելի վաղ Bloomberg-ը, վկայակոչելով Բրյուսելի իր աղբյուրները, հայտնել էր, որ Օրբանը ԵՄ առաջնորդներին կոչ է արել սպասել հունվարի 20-ին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը և միայն դրանից հետո որոշում կայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման մասին: