ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Եվրախորհրդարանը կքննարկի Եվրահանձնաժողովին անվստահության քվե հայտնելու առաջարկները

Եվրախորհրդարանը կքննարկի Եվրահանձնաժողովին անվստահության քվե հայտնելու առաջարկները

Եվրախորհրդարանը հոկտեմբերի 6-ին Ստրասբուրգում կայանալիք լիագումար նիստում կքննարկի Եվրահանձնաժողովին անվստահության քվե հայտնելու երկու առաջարկը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Եվրախորհրդարանի ներկայացուցիչ Դելֆին Կոլարը՝ նշելով, որ քվեարկությունը կկայանա հոկտեմբերի 9-ին:

Նա, մասնավորապես, ասել է. «Այդ առաջարկները կներկայացվեն երկուշաբթի օրը, որին կհաջորդի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ելույթը, այնուհետև՝ քաղաքական խմբերի ներկայացուցիչների ելույթները։ Հինգշաբթի օրը տեղի կունենան երկու առանձին քվեարկությունները»:

  • Կիսվել: