Եվրախորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրմանը
Եվրախորհրդարանի անդամները հաստատել են Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը, տեղեկացնում է The Insider-ը:
Նշվում է, որ 60 միլիարդ եվրոն կօգտագործվի ռազմական կարիքների համար, իսկ մնացած 30 միլիարդ եվրոն կուղղվի պետական բյուջեի ապահովմանը։
Վարկը կֆինանսավորի Ուկրաինան 2026-2027 թվականների համար։
Հաղորդվում է նաև, որ Կիևը ստացել է ամբողջ ֆինանսավորումը՝ որոշակի պայմաններով. Ուկրաինայի հավատարմությունը ժողովրդավարական կառավարման սկզբունքներին, օրենքի գերակայությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարին և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված ջանքերը։
Առաջին վարկային վճարումը սպասվում է այս տարվա երկրորդ եռամսյակի սկզբին։ Մինչ այդ, մեխանիզմը պետք է հաստատվի Եվրոպական խորհրդի կողմից։ Այն հունվարին արդեն հաստատվել է Եվրահանձնաժողովի կողմից:


