Եվրախորհրդարանում քվեարկության կդրվի Ուրսուլա ֆոն դեր Լեյենի վստահության հարցը
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի վստահության հարցը քվեարկության կդրվի հուլիսի 10-ին, գրում է Politico-ն՝ հղում անելով մի քանի անանուն աղբյուրների։
Ֆոն դեր Լեյենի նկատմամբ անվստահության քվեարկություն սկսելու նախաձեռնությունը պատկանում է ռումինացի քաղաքական գործիչ Գեորգե Պիպերեային, հաղորդում է BBC-ն։ Պատճառը Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆոն դեր Լեյենի նամակագրությունը Pfizer դեղագործական ընկերության ղեկավարի հետ հրապարակելուց հրաժարվելն էր 2021 թվականին, երբ Եվրամիությունը քննարկում էր Covid-19 պատվաստանյութերի գնման հարցը։ 2025 թվականի մայիսի կեսերին դատարանը չեղյալ հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի որոշումը։
Քվեարկությունը կլինի խորհրդանշական. քաղաքական խմբերի մեծ մասն արդեն հայտարարել է, որ չի աջակցի Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նկատմամբ անվստահության քվեարկությանը։
Վերջին անգամ Եվրոպական հանձնաժողովի նախագահի նկատմամբ անվստահության քվեարկությունը փորձարկվել է 2014 թվականին։ Այդ ժամանակ Եվրոպական խորհրդարանը մերժեց ֆոն դեր Լեյենի նախորդի՝ Ժան-Կլոդ Յունկերի նկատմամբ անվստահության քվեարկությունը։