շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Եթե մեզ ոչ ձեռնտու բան չլինի, պատժամիջոցները կչեղարկվեն. Թրամփ

Եթե մեզ ոչ ձեռնտու բան չլինի, պատժամիջոցները կչեղարկվեն. Թրամփ

«Պատժամիջոցները կչեղարկվեն, եթե տեղի չունենա մի բան, որը մեզ ձեռնտու չէ»,-այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժումից հետո Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման մասին

Ըստ Թրամփի՝ Թուրքիան իրեն հայտնել է, որ սիրիացի քրդերի հետ «մշտական» հրադադարի շուրջ համաձայնագիր կկնքի:

«Սակայն «մշտական» բառը կասկած է առաջացնում»,-միևնույն ժամանակ ասել է ԱՄՆ նախագահը:

Նա նշել է նաև, որ համապատասխան շրջանում նավթի պաշարների պաշտպանության համար ամերիկյան զորքեր են մնում:

Թրամփը հավելել է. «Մենք նրանց հիանալի ծառայություն ենք մատուցել եւ մեծ աշխատանք ենք կատարել, եւ այժմ մենք հեռանում ենք: Թող մեկ ուրիշը կռվի այդ արյունոտ ավազի համար»:

 

  • Կիսվել: