հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Էստոնիայի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է առաջադրել իր թեկնածությունը երկրորդ ժամկետով

Էստոնիայի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է առաջադրել իր թեկնածությունը երկրորդ ժամկետով

Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը երկուշաբթի օրը հայտարարել է երկրորդ ժամկետով առաջադրվելու պատրաստակամության մասին:

«Սրանով ես ամուր հիմք դրեցի քննարկման համար, որպեսզի բոլորը իմանան, որ եթե այլ ջանքերն ու որոնումները արդյունք չտան, ապա ես իմ ժողովրդին չեմ ասի ոչ»,- հայտարարել է նա։
 
Էստոնիայի իշխող կոալիցիայի կուսակցությունները դեռ չեն որոշել, թե նախագահական ընտրություններին որ թեկնածուին են պաշտպանելու:
 
Օգոստոսի 2-ին կայացած խորհրդակցությունների ընթացքում նրանք հաստատել են Էստոնիայի Գիտությունների ակադեմիայի նախագահ Տարմո Սումերեի թեկնածությունը: Սակայն հետագա խորհրդակցությունների ընթացքում խորհրդարանական կուսակցությունների նախագահները որոշել են չաջակցել նրան:
 
Հաջորդ նախագահական ընտրությունները Էստոնիայում պետք է անցկացվեն օգոստոսի 10-ից սեպտեմբերի 29-ը:

  • Կիսվել: