կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Էստոնիան և Դանիան համատեղ զորավարժություններ են անցկացնում

Էստոնիան և Դանիան համատեղ զորավարժություններ են անցկացնում

Այսօր Էստոնիան և Դանիան համատեղ զորավարժություններ են անցկացրել. Էստոնիայի ափամերձ շրջանում կատարել են կրակային վարժանքներ։

Զորավարժություններում դանիական կողմից օգտագործվել են «Լեոպարդ-2» տանկեր, իսկ էստոնական կողմից՝ CV-90 հետևակի մեքենաներ։

Ինչպես նշել է դանիական ստորաբաժանման հրամանատար, փոխգնդապետ Կրիստիան Պոուլսենը՝ զորավարժության նպատակն է պատրաստվել՝ դիմակայելու Էստոնայի դեմ ծովային դեսանտի ագրեսիային:

Իր հերթին Էստոնիայի նախագահ Ալար Կարիսն ասել է, որ Լեոպարդ տանկերը այս պահին աշխարհում թերևս ամենաարդիական տանկերն են։

 

  • Կիսվել: