Ես Զելենսկիի հետ չեմ քննարկել հրադադարի հարցը, ուղղակի ուզում էի տեսնել, թե ինչպես է նա. Թրամփն ու Զելենսկին հանդիպել են
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ՝ փորձելով ԱՄՆ նախագահին համոզել զենք վաճառել Ուկրաինային, հաղորդում է Bloomberg-ը՝ նշելով, որ հանդիպումը տևել է 50 րոպե:
Հաղորդվում է նաև, որ Հաագայում չորեքշաբթի տեղի ունեցած հանդիպումը նրանց առաջին շփումն էր Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը դադարեցնելու նպատակով վերսկսած ուղիղ բանակցություններից հետո։
Հանդիպումից հետո Զելենսկին սոցցանցի իր էջում հայտնել է. ՛՛Երկար և բովանդակալից հանդիպում ունեցա նախագահ Թրամփի հետ։ Քննարկեցինք, թե ինչպես հասնել հրադադարի և իրական խաղաղության՛՛։
Իր հերթին Թրամփը հայտարարել է. ՛՛Ես Զելենսկու հետ չեմ քննարկել հրադադարի հարցը։ Ուղղակի ուզում էի տեսնել, թե ինչպես է նա։ Պատրաստվում եմ խոսել Վլադիմիր Պուտինի հետ՛՛։