ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ես տեսա, թե ինչպես է Ռուսաստանը տոնում Հաղթանակի օրը. մենք նույնպես կունենանք Հաղթանակի օր․ Թրամփ

Ես տեսա, թե ինչպես է Ռուսաստանը տոնում Հաղթանակի օրը. մենք նույնպես կունենանք Հաղթանակի օր․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վետերանների օրվան նվիրված իր ելույթում պատմել է այն մասին, որ դիտել է Հաղթանակի օրվա տոնակատարությունները Ռուսաստանում:

Նա, մասնավորապես, նշել է. «Ես տեսա, թե ինչպես է Ռուսաստանը տոնում Հաղթանակի օրը։ Հիմա մենք նույնպես կունենանք Հաղթանակի օր՝ Առաջին համաշխարհային պատերազմի, Երկրորդ համաշխարհային պատերազմի և գուցե մնացած բոլորի համար»։

Նախկինում ԱՄՆ նախագահը բազմիցս պնդել է, որ ԱՄՆ-ն «հաղթել է» Երկրորդ համաշխարհային պատերազմում: Նա նշել է, որ առանց ամերիկյան բանակի ամբողջ աշխարհը «կխոսեր գերմաներեն և ճապոներեն»:

Թրամփը նաև ընդգծե է, որ ԱՄՆ-ն, ի տարբերություն Ռուսաստանի և Ֆրանսիայի, չի նշում նացիստական ​​Գերմանիայի դեմ հաղթանակը։

 

  • Կիսվել: